Հասարակություն 

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

analitik.am

Ոստիկանությունը որոշում է կայացրել արգելափակել Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները։ ՀՀ ոստիկանությունն այս մասին հայտարարություն է տարածել․

«Թեև ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել և կոչ արել հանգստյան օրերին զերծ մնալ ուխտատեղիներ, տեսարժան վայրեր գնալուց և բազմամարդ այլ միջոցառումներ կազմակերպելուց, այդուհանդերձ, մասնավորապես Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում։

Բացի այդ, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորություն։

Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող ճանապարհները։ Հայցում ենք բոլոր ուխտագնացների ներողամտությունը։ Այս ժամանակավոր որոշումը կայացվել է բոլորիս առողջությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով»,- ասված է հայտարարության մեջ։

Նույն շարքից