Հասարակություն Միջազգային Պատահարներ 

Ամերիկացի սևամորթ քաղաքացուն սպանող ոստիկանը կարող է ազատվել 500 հազար դոլար գրավի դիմաց

analitik.am

Մինեսոտայի պաշտոնյաները հայտարարել են, որ սևամորթ Ջորջ Ֆլոյդին սպանած Մինեապոլիսի ոստիկան Չավեսին ազատ արձակելու համար, սահմանվել է 500 հազար ԱՄՆ դոլարի գրավ:

IBS News ցանցի հաղորդման համաձայն, Ջորջ Ֆլոյդին սպանելու մեջ մեղադրվող չորս սպաներից մեկը  Չավինը, ձերբակալվել է ուրբաթ օրը՝  երրորդ կարգի սպանության մեղադրանքով:

Երկուշաբթի օրը Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում սպիտակամորթ ոստիկանը սպանել էր սևամորթ մի տղամարդու:

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանը ծնկով սեղմում սևամորթ տղամարդու պարանոցը, իսկ վերջինս գոռում է «Ես չեմ կարող շնչել» և «Մի սպանիր ինձ», սակայն որոշ ժամանակ անց, մահանում է:

Երեքշաբթի օրվանից սկսած, Մինեապոլիսի  և այլ քաղաքների ինչպես Վաշինգտոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Դեթրոյթի, Ատլանտա,ի Դալլասի և Սան Խոսեի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու այս դաժան սպանության դեմ:

Աղբյուր՝ parstoday.com

Նույն շարքից