Առողջապահություն Կորոնավիրուս 

Արսեն Թորոսյանը քննարկում է ունեցել վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ

analitik.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին։ Այս մասին ասվում է ԱՆ հաղորդագրությունում։
«Նախարարը հանդիպման սկզբում ասել է, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդները պետք է նույնականացնել և կիրառել միանման մոտեցումներ, իհարկե, հաշվի առնելով հիվանդի
բժշկական պատմությունը։

«Ուզում եմ նաև լսել, թե ինչ պետք է անել այլ կերպ, քան հիմա արվում է»,- նշել է Արսեն Թորոսյանը։
Ներկաները քննարկել են կիրառվող գործելակարգերը, ընդհանուր մոտեցումները և ներկայացրել են իրենց դիտարկումները պացիենտների վարման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն այսօր առավել քան պահանջված են, և լրացուցիչ մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա։
Ոլորտի պատասխանատուներն առաջարկել են ստեղծել ներհիվանդանոցային բազա և ըստ անհրաժեշտության ու պացիենտների կուտակումների՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին
գործուղել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական հաստատություններ։

Ծառայության պատասխանատուների կողմից առաջարկվել է ստեղծել նաև մշտադիտարկում իրականացնող մասնագիտական խումբ, ովքեր բժշկական կազմակերպություններում կուսումնասիրեն բուժական գործընացը, կիրառովող մեթոդները և այլն։

Քննարկվել է նաև հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ կազմակերպել տեսակապով քննարկումներ, այդ թվում մասնագիտական խորհրդատվություններ և առանձին դեպքերով
կոնսիլիումներ։
Նախարարը հավանության է արժանացրել առաջարկը և հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ առաջիկայում իրագործելու համար։
Ամփոփելով հանդիպումը որոշվել է ևս մեկ անգամ քննարկել արդեն իսկ հաստատված բուժման սկզբունքները, համապատասխանեցնել նոր մոտեցումներին՝ դիտարկելով բոլոր կողմերի մասնագիտական
կարծիքները։
Նախարար Արսեն Թորոսյանը, կարևորելով մասնագետների հետ քննարկումը, հույս է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու»,- ասվում է հաղորդագրությունում։

Նույն շարքից