Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում, դեռևս անհայտ հանգմանաքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթե դռանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան վարել է Վանաձորի բնակիչ, 30-ամյա Ալիկ Այվազյանը: