Հասարակություն Պատահարներ 

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Վանաձորում բռնկված հրդեհի հետևանքով տան տերը տեղափոխվել է հիվանդանոց

analitik.am

Երեկ՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20։17-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 7 շենքի (5 հարկանի) 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Վանաձորի-հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շինարարների փողոցի թիվ 7 շենքի 10-րդ բնակարանի հյուրասենյակում։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, բնակարանում գտնվող 7-ամյա Կ.Գ.-ին քաղաքացիները դուրս են բերել ծխահարված տարածքից և տեղափոխել հարևանի բնակարան:

Ժամը .20։32-ին հրշեջ-փրկարարները բնակարանի դռան մոտ՝ հատակին, անօգնական վիճակում հայտաբերել են սեփականատեր, 45-ամյա Գոհար Գ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիկները գնահատել են բավարար։

Նույն շարքից