Հասարակություն Պատահարներ 

«Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

analitik.am

Մայիսի 30-ին, ժամը 06։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։51-ին, մարվել՝ 07։07-ին։

Այրվել է «BMW 530 XL» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հարություն Մ․, ծնված 1998 թ․) շարժիչը։

Նույն շարքից