Կորոնավիրուս Հասարակություն 

Ելակը հավից չեք տարբերի․ Պեսկովը՝ կորոնավիրուսի ժամանակ արտասովոր զգացողությունների մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է կորոնավիրուսով հիվանդանալու ժամանակ արտասովոր զգազողությունների մասին։

«Բացարձակ արտասովոր բան, երբ կորցնում ես համի և հոտի զգացողությունը։ Ելակը հավից չեք կարող տարբերել»,- խոստովանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը պատմել է, որ ախտանշաններով կորոնավիրուսը նման է գրիպին, ընդ որում՝ սկզբում այդ ամենը այդքան էլ լուրջ չէ։

Հիշեցնենք, որ Պեսկովի ու նրա կնոջ՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկայի վարակվելու մասին հայտնի է դարձել մայիսի 12-ին, իսկ մայիսի 25-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից