Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. նույն վայրում կրկնակի վթար է տեղի ունեցել

Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Ծովազարդ գյուղի բնակիչ, 68-ամյա Սաշա Գ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի, Դիլիջան քաղաքի բնակիչ, 33-ամյա Արտյոմ Մ.-ի վարած Audi մակնիշի և Ծովազարդ գյուղի բնակիչ, 47-ամյա Ազատ Ե.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com -նը, վթարի հետևանքով Արտյում Մ.-ի ուղևորներ, Ծովազարդ գյուղի բնակիչներ, 30-ամյա Ս. Մ.-ն, 11-ամյա Տիգրան Մ.-ն և 4-ամյա Վիկտորիա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված վթարից հետ նույն վայրում հետաքրքրասեր վարորդների մեղքով բախվել են Mercedes-ը, Opel-ն ու ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, նշված վթարի փաստով տուժածներ չկան:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից