Հասարակություն 

Իտալիայում հակապետական ցույցերի ժամանակ ոստիկանությունը բռնություն է կիրառել

Դեղին բաճկոնավորների շարժման հազարավոր անդամներ, Իտալիայի խոշոր քաղաքներում հակապետական ցույցեր են անցկացրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած տնտեսական ծանր պայմանների դեմ:

Բողոքի ակցիաներ են կայացել Հռոմ, Թուրին, Բոլոնիա և Միլան քաղաքներում: Որոշ քաղաքներում ցույցերի ժամանակ ոստիկանությունը բռնությունէ կիրառել ցուցարարների նկատմամբ:   Իրավապահները մահակներ ու պղպեղի գազ են կիրառել: Հռոմում ավելի քան հարյուր մարդ է ձերբակալվել:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով, եվրոպական շատ երկրներում, այդ թվում նաև Իտալիայում ճգնաժամային վիճակ է առաջացել:

ԱՄՀ-ն զգուշացրել է Եվրոպայի տնտեսական վիճակի ծանրանալու և մայրցամաքի բնակչության տնտեսական խնդիրների մեծանալու կապակցությամբ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից