Միջազգային 

Իրանի իսլամական հեղափոխությունը համաշխարհային կապիտալիստական համակարգի գլխավոր մրցակիցն է․Իրանի խորհրդարանի նախագահ

analitik.am

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Իրանի իսլամական հեղափոխությունը համաշխարհային կապիտալիստական համակարգի գլխավոր մրցակիցն է»:

Parstoday-ի փոխանցմամբ՝ Իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում, Մոհամմադբաղեր Ղալիբաֆն ասել է. «Հայացք նետելով իմպերիալիստական համակարգի կողմից ԻԻՀ համակարգի դեմ ուղղված լրատվական, տնտեսական, քաղաքական ու տեղեկատվական թշնամության ծավալներին, նկատելի է, որ այսօր Իրանի իսլամական հեղափոխությունը համաշխարհային կապիտալիստական համակարգի  գլխավոր մրցակիցն է համարվում»:

Ղալիբաֆը հավաստիացրել է, որ ահաբեկիչ ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի խորհրդարանի ռազմավարությունը ԻՀՊԿ Ղոդսի ստորաբաժանման հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի արյան վրեժի լուծման շղթայի կատարելագործումն է լինելու՝ մինչև տարածաշրջանից ԱՄՆ-ի ահաբեկիչ բանակի կատարելապես հեռանալը:

Նշելով, որ Իրանի խորհրդարանը իմպերիալիզմի մերժումը գաղափարական նպատակ ու ռազմավարական նշանակություն ունեցող շահ է համարում, Ղալիբաֆը հավաստիացրել է, որ 11-րդ խորհրդարանը կողմ է միջազգային հանրության հետ կապերի ընդլայնմանը, սակայն ռազմավարական սխալ է վստահել պետություններին, որոնք թե իսլամական հանրապետության շրջանում և թե ողջ պատմության ընթացքում սև ցուցակում են եղել։

Նույն շարքից