Հասարակություն Պատահարներ 

Սյունիքի մարզում 40-ամյա վարորդը Mitcubishi Pajero-ով մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում

analitik.am

Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի բնակիչ, 40-ամյա Նորայր Հարությունյանը իր վարած Mitcubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով, Քաջարան համայնքի Գիրաթաղ բնակավայրի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նույն շարքից