Հասարակություն Միջազգային 

Ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան

Մինեսոթայի նահանգապետը դիմել է Ազգային գվարդիայի օգնությանը՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով սկսված ցույցերը կասեցնելու նպատակով: Սկզբում խաղաղ բնույթ կրող ցույցերը հինգ գիշերների ընթացքում վերածվել են անկարգությունների ու բռնությունների:

"Մենք հարձակման տակ ենք",- ասել է Մինեսոթայի նահանգապետ Թիմ Ուոլցը և խոստացել "ամբողջ ուժով" կարգուկանոն հաստատել նահանգում:

11 այլ նահանգապետեր, ներառյալ Ջորջիայի, Քենթաքիի, Օհայոյի, Վիսքոնսինի, Կոլորադոյի, Յութայի, Վաշինգտոնի, Կալիֆոռնիայի, Թեննեսիի, Միսսուրիի և Թեքսասի նույնպես դիմել են Ազգային գվարդիայի օգնությանը անկարգությունները կասեցնելու համար:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը Լոս Անջելեսում հայտարարել է արտակարգ դրություն:

Ինդիանապոլիսում շաբաթ օրը ցույցերի ժամանակ հրազենային կրակոցներ են հնչել: Արդյունքում մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ մարմնական վնասվածքներ ստացել: Ոստիկանապետ Ռենդալ Թեյլորը խորհուրդ է տվել այն մարդկանց, ովքեր այնտեղ չեն բնակվում լքել տարածքը՝ ասելով,-"քաղաքի կենտրոնն այս պահի դրությամբ անվտանգ չէ":

Նյու Յորքի նահանգապետ Բիլ դե Բլասիոն ելույթ է ունեցել ցուցարարներից ոչ հեռու գտնվող տաղավարում և նրանց քաջալերել տուն գնալ: Դե Բլասիոն ասել է, որ չի դիմի Ազգային գվարդիայի օգնությանը և որ քաղաքի ոստիկանական բաժանմունքը "ճիշտ կազմակերպությունն է" այս իրավիճակին արձագանքելու համար, քանի որ նրանք "հասկանում են" Նյու Յորքը:

Այն բանից հետո երբ ոստիկաններն ավտոմեքենաներով մտել են ցուցարարների ամբոխի մեջ, Դե Բլասիան ասել է, որ կցանկանար, որ ոստիկաններն "այլ մոտեցում" ցուցաբերեին:

Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել նաև Չիկագոյի փողոցներ… Վերջիններիս գործողությունների մասին խոսելիս քաղաքապետ Լորի Լայթֆութն ասել է, որ դրոշն այրելն ու այլ անկարգությունները "վերածվել են հանցավոր վարքագծի": Լայթֆութը պարետային ժամ է հայտարարել 21:00 մինչև առավոտյան 06:00-ը:

Վաշինգոտնում Սպիտակ տան հարևանությամբ ընթացող ցույցերը շաբաթ երեկոյան վերածվել են անկարգությունների: Ցուցարարների մի մասը հրավառություններ է սկսել, ապա պլատիկ շշեր նետել Գաղտնի ծառայության աշխատակիցների և ԱՄՆ-ի Ազգային պարկերի ոստիկանության ուղղությամբ: Ցուցարարները թալանել են նաև Սպիտակ տան մոտակա շրջակայքում գտնվող խանութները: Արդյունքում գործի են դրվել Վաշինգտոնի տարածքի ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ուժերը՝ Սպիտակ տունը պաշտպանելու համար:

Քեննեդի տիեզերագնացության կենտրոնում SpaceX-ի տիեզերանավի արձակման շուրջ խոսելուց հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է նաև Ջորջ Ֆլոյդի մահվանը:

"Ջորջ Ֆլոյդի մահը Միննեապոլիսի փողոցներում ծանր ողբերգություն էր: Դա երբեք չպետք է պատահեր: Երկրով մեկ ամերիկացիները համակված են սարսափով, զայրույթով և վշտով ",- ասել է նա:

Նա նաև հավելել է, որ արդարությունն է, այլ ոչ թե քաոսը հիմնական առաքելությունը և Մինեսոթայի իշխանություններին կոչ արել վերահսկել իրավիճակը:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակված տեսանյութի, ձեռքերը շղթայված Ջորջ Ֆլոյդը մի քանի րոպե խնդրում էր ոստիկանին, ով ծնկով սեղմել էր նրա պարանոցը, հանել ծունկը՝ բացականչելով, ‘’չեմ կարող շնչել": Սակայն ոստիկանն իր ծունկը նրա պարանոցի վրա է պահել 8 րոպե 46 վայրկյան, որից մոտ երեք րոպե 46-ամյա Ֆլոյդն այլեւս չէր շարժվում: Ծունկը հանելուց երկու րոպե առաջ մյուս ոստիկանը ստուգել էր Ֆլոյդի աջ դաստակը ու չէր կարողացել զգալ զարկերակային անոթը: Ֆլոյդին հիվանդանոց տեղափոխելուց մեկ ժամ անց հայտարարվեց նրա մահվան մասին:

Դերեք Շովինը՝ այն ոստիկանը, ով ծնկով սեղմել էր Ֆլոյդի պարանոցը, ևգործողությանը մասնակից երեք այլ ոստիկաններ հեռացվել են աշխատանքից: Ուրբաթ օրը Շովինի դեմ մեղադրանք է ներկայացվել երրորդ աստիճանի սպանության մեջ: Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: Ֆլոյդի ընտանիքն ավելի կոշտ մոտեցում է պահանջում:

Ամերիկայի ձայն

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից