Քաղաքականություն 

Բոլոր ջղայն լայվերը, պարետատան ցուցումները և այլ անձնական օրինակները միայն տելեվիզատորով ցուցադրելու համար է. Քաղտեխնոլոգ

Ընտանիքով գնացինք Կողբ և հետ եկանք: Բնությունն ինչպես միշտ հիասքանչ էր: Բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել: Պաշտոնապես հայտարարում եմ: Բոլոր ջղայն լայվերը, պարետատան ցուցումները և այլ անձնական օրինակները միայն տելեվիզատորով ցուցադրելու համար է: Երևանից մինչև Կողբ (փաստացի դա Վրաստանի սահմանից 20 կմ հեռավորության վրա է) կանգնած են եղել երեք ՃՈ կետեր`

1. Աբովյան ԳԱԻ մոտ

2. Սևանի ԳԱԻ մոտ

3. Դիլիջանի պավառոտների տակ (Հաղարծին հյուրանոցի մոտ): ՎԵՐՋ Այսքանով ողջ հսկողությունն ավարտվում է: Չէի ասի, որ մարդիկ թքած ունեին դիմակների վրա: Բայց տպավորությունն այնպես էր, որ ով պատասխանատու է առանց ջղայն լայվերի էլ պահպանում է բոլոր կանոնները, իսկ ով ոչ` թքած ունի ոչ միայն դիմակների, այլև ջղայն լայվերի, իր հարազատների և մտերիմների վրա: Դե դուք արդեն ծանոթ եք այդ իրավիճակին: Իսկ ԶԼՄ-ներով ցուցադրվող ռեյդերը պարզապես թիթիզություն են: Ու թող ոչ ոք պատիս չինքնահաստատվի: 200 կմ գնացել եմ, 200 հետ եկել: Որ բարձրանաք երկինք, իջնեք ցած աչքովս տեսածը չեք կարող ուրիշ բան ներկայացնել:

Հ.Գ Ի դեպ ճանապարների համար շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն իմ անունից: Լավն էլ եմ ասում, վատն էլ:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից