Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը գիտի, թե որտեղից է վարակվել կորոնավիրուսով և վարակել իր ողջ ընտանիքին

analitik.am

 

Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձանից: Ես կռահում եմ, թե որտեղ ու ինչպես եմ վարակվել: Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որը տպավորվել է իմ մեջ: Համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված:

Դուք գիտեք, որ խորհրդակցությունների ժամանակ ջրի բաժակ են դնում: Ես մի օր ֆիքսեցի այդ բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը: Տեղում նկատողություն արեցի, առաջարկեցի փոխել: Ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել: Այդ աշխատողը, մատուցողը նույնպես վարակված է: Սա է ամբողջ պատմությունը»։

 

Նույն շարքից