Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Աշխատելու է արդյո՞ք կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը

analitik.am

 

Ինքանով որ հնարավորություն են տալու այս պայմանները, շարունակելու եմ աշխատել՝ դա անելով վարչապետի կեցավայրից: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ ամբողջ ընտանիքով վարակվել են կորոնավիրուսով:

«Ունեմ բոլոր պայմանները, կապի միջոցները, կառավարական կապ, աշխատասենյակ: Ինչքան որ հնարավոր լինի, կաշխատեմ»,-ասաց նա:

Փաշինյանը բոլորին խնդրեց, կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները․ «Ստացվեց այնպես, որ դրանց պահպանումը կոնկրետ մեզ չօգնեց, սակայն համոզված եմ, որ դրանց պահպանման արդյունքում առնվազն կառավարությունում ինձանից մարդ չի վարակվել, կամ հնարավորինս քիչ են վարակվել: Ցավում եմ, որ այդպես եղավ»,-ասաց նա:

Փաշինյանը հայտնեց, որ բոլորի մոտ նույն վիճակն է, ջերմություն, ախտանշաններ չունեն. «Մեր ամենամեծ մտահոգությունն այն է, որ մեր տատիկ-պապիկներին վարակած չլինենք: Դրա համար ենք մի քիչ լարված»:

 

 

Նույն շարքից