Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

ԱԺ-ն ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու փաթեթը

analitik.am

 

Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ փաթեթի հիմնական զեկուցողի` փաթեթի ընդունումը բխում է այս տարվա ապրիլի 23-ին Կառավարության կողմից հաստատված ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունից, որը կարճաժամկետ հեռանկարում նախատեսում է Պարեկային ծառայության ստեղծումը: Նրա խոսքով` Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին` Պարեկապահակետային ծառայությանը և Ճանապարհային ոստիկանությանը: Փաթեթով սահմանվում են Պարեկային ծառայության ստեղծման իրավական հիմքերը, ծառայողների պաշտոնները, նրանց ներկայացվող պահանջները, ծառայության համալրման համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց կրթությանը վերաբերող դրույթները:

Ապա պատգամավորները որոշեցին փաթեթը քննարկել հատուկ ընթացակարգով, այսինքն՝ երկրոդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջինի ընթերցման ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:

Նույն շարքից