Հասարակություն 

Երեխաները մեր հարստությունն են, մեր կյանքի իմաստն ու ապագան․ Գագիկ Ծառուկյան

analitik.am

 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․

«Հարգելի՛ հայրենակիցներ, իմ շատ սիրելի՛ փոքրիկներ, սրտանց շնորհավորում եմ կարևոր այս տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները մեր հարստությունն են, մեր կյանքի իմաստն ու ապագան, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը ոչ միայն նրանց մանկությունն անհոգ ու երջանիկ դարձնելու, այլև մեր փոքրիկների համար պայծառ ու լուսավոր ապագա կառուցելու համար:

Սիրելի՛ երեխաներ, դուք եք մեր երկրի ապագա տերերը, մեր վաղվա օրվա փայլուն մասնագետներն ու մեր երկիրը շենացնողները: Հենց մանկության տարիներին է, որ քայլ առ քայլ բացահայտվում են ձեր տաղանդն ու ունակությունները, որոնցով դուք ապագայում աչքի եք ընկնելու, շենացնելու և հզորացնելու եք մեր հայրենիքը: Իսկ մենք մեր հերթին մշտապես պատրաստ ենք ամեն ինչ անել ձեզ աջակցելու, խրախուսելու և քաջալերելու համար:

Երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տոնին նվիրված ավանդական միջոցառումներն այս տարի չեն անցկացվում, սակայն վստահ եմ՝ մենք միասին համախմբվելու և տոնելու դեռ բազմաթիվ առիթներ ենք ունենալու:

Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս հրաշալի տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ անամպ ու անհոգ մանկություն, խաղաղ երկինք, նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

Նույն շարքից