Քաղաքականություն 

Ալթունը քննադատել է Ստամբուլի հայկական եկեղեցու դեմ կատարված հարձակումը

 

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման կապակցությամբ գրառում է արել Twitter-ում։

Ալթունը  հայտնել է, որ  խորապես վշտացած են Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցու դեմ իրականացված սադրիչ հարձակման կապակցությամբ։

«Տարբեր կրոնական և էթնիկական պատկանելիություն ունեցող մեր քաղաքացիները համառորեն պայքարելու են ցանկացած գործողության դեմ, որի նպատակն է փչացնել եղբայրությունն ու միությունը և մենք անելու ենք հնարավորինս, որպեսզի չխախտվի եղբայրության օրենքը»,-գրել է նա։

Ալթունը նշել է, որ այդ հարձակման կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Սբ․ Գրգոր հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էդվարդ Այվազյանի հետ։

Նրա խոսքով՝ հետամուտ են լինելու, որ այս հարցը տեղափոխվի  և լուծում ստանա իրավական հարթությունում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ օրեր առաջ անհայտ անձը վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահն արձանագրել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից