Կորոնավիրուս Հասարակություն 

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4540-ի

 

Թուրքիայում մայիսի 31-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 25 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 35․600 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 839 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 25 դեպք, իսկ ապաքինման 989 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 127.973 մարդ, իսկ 648 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 163․942, իսկ մահվան 4․540 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․039․194-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից