Միջազգային Քաղաքականություն 

Սպիտակ տան մոտ բողոքի ցույցերի ժամանակ Թրամփը թաքնվել է ստորգետնյա բունկերում

analitik.am

 

ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները Վաշինգտոնի Սպիտակ տան մոտ բողոքի ցույցերի ընթացքում թաքցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ստորգետնյա բունկերում: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Հրապարակման համաձայն, բողոքող հարյուրավոր ամերիկացիներ գնացել են Սպիտակ տան մոտ: Նրանք հայհոյանքներ են հնչեցրել Թրամփի հասցեին, ինչպես նաև աղյուսներ ու շշեր են նետել շենքի ուղղությամբ: Այս կապակցությամբ որոշվել է պետության ղեկավարին թաքցնել ստորգետնյա բունկերում, որը նախկինում օգտագործվել է ահաբեկչական հարձակումների համար:

Լարված մթնոլորտի պատճառով Սպիտակ տան պաշտոնյաներին խորհուրդ են տվել մնալ տանը: Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուզերը քաղաքում պարետային ժամ է սահմանել, ինչպես նաև ներգրավել է ազգային գվարդիան՝ իրավիճակը կարգավորելու համար:

 

Նույն շարքից