Կորոնավիրուս Հասարակություն 

Չեմ պատրաստվում թեստ հանձնել. Փաշինյանի հետ ճեպազրույցին մասնակցած պոլիկլինիկայի տնօրեն

analitik.am

 

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակված է կորոնավիրուսով: Թե երբվանից է վարչապետը վարակակիր, հայտնի չէ, ուստի բոլոր նրանք, ովքեր վերջին շրջանում շփում են ունեցել նրա հետ, կարող է վարակված լինեն:

Մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել հերթական ճեպազրույցով, որին մասնկացում էր նաև Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

Analitik.am-ի հետ զրույցում տիկին Դուրգարյանը նախ զարմացավ հարցից, թե ինչու պետք է թեստ հանձներ, ապա հավելեց, որ թեստ հանձնում են նախարարի ցուցումով:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ նման ցուցում լինում է սերտ շփման և սիմպտոմներ ունենալու դեպքում, իսկ ինքը ոչ սերտ շփում է ունեցել, ոչ էլ սիմպտոմներ ունի, ուստի չի պատրաստվում թեստ հանձնել:

 

 

Նույն շարքից