Հասարակություն 

Հոլիվուդում ոչնչացրել են Թրամփի անվանական աստղը

analitik.am

 

Հոլիվուդի Փառքի ծառուղում անհայտ անձինք ոչնչացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվանական աստղը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «The Academy Music Business»-ի կողմից Twitter-ում հրապարակված լուսանկարին։

Ենթադրաբար, տեղի է ունեցածը կապ ունի բողոքի ցույցերի հետ, որոնք սկսվել են ԱՄՆ տասնյակ քաղաքներում և ուղեկցվում են անկարգություններով, վանդալիզմով և ոստիկանների վրա հարձակումներով: Ամեն ինչ սկսվել է սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահից հետո, ով մահացավ Միննեապոլիսում (Մինեսոտա) կոպիտ ձերբակալությունից հետո:

ԱՄՆ նախագահի՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում գտնվող աստղը բազմիցս ենթարկվել է վանդալիզմի։

Նույն շարքից