Հասարակություն 

Շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն

Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Այս մասին հայտնում է Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Այստեղ երեխան երկրորդ անգամ վիրահատվել է, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Շատ լուրջ վնասված էր երեխայի պարանոցը: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»,-գրել է նա իր էջում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից