Հասարակություն 

Համացանցում գտել են արքայազն Հարիի գաղտնի էջը

analitik.am

 

Մի քանի տարի անընդմեջ արքայազն Հարին գաղտնի էջ է վարել Facebook-ում ՝ օգտագործելով Սփայկ Ուելս կեղծանունը: Վերոնշյալ էջը գտել են նրա նախկին ընկերուհու՝ Չելսի Դեվիի հետ լուսանկարների շնորհիվ, գրում է Daily Mirror-ը:

Էջում նշվում է, որ երիտասարդը ծնվել է Բոցվանա նահանգի Մաուն քաղաքում: 2007 թվականին Հարիին և Չելսին ճանապարհորդել են այդ տարածքով, իսկ ավելի ուշ նա մեկնել է այնտեղ Մեգան Մարքլի հետ՝ առաջին ռոմանտիկ արձակուրդն անցկացնելու համար:

Նշվում է նաև, որ «Հետաքրքրություններ» բաժնում արքայազնը նշել է «բոլոր մարզաձևերը»:

Էջը ջնջվել է մի քանի տարի առաջ:

 

 

Նույն շարքից