Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելենսկիներ չկան. Լուկաշենկո

Բելառուսում մայդաններ չեն լինելու: Այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է БЕЛТА-ն:

«Պետական անվտանգությունը հիմքերի հիմքն է: Ազգային անվտանգության կոմիտեն նախագահի հետ առաջնային դերակատարում ունի պետության անկախության ու ինքնիշխանության պահպանության գործում: Մենք հստակ գիտենք նպատակները, որոնք ունեն քամի փչողները: Նրանք ցանկանում են մեզ մոտ մայդանչիկներ հրահրել նախագահական ընտրություններին ընդառաջ կամ ընտրությունների օր: Նրանք նման բան են պլանավորում: Ցանկանում եմ բոլորին զգուշացնել, որ մեզ մոտ մայդան չի լինելու»,-հայտարարել է նա:

Լուկաշենկոն հորդորել է համեմատականներ չանցկացնել Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների և Հայաստանում ու Ուկրաինայում տեղի ունեցածի միջև. «Պետք չէ մեզ համեմատել, գրել թե մեզ մոտ հայտնվել են նոր Փաշինյաններ ու Զելենսկիներ և իբր մեզ մոտ գրեթե նույն իրավիճակն է, ինչ՝ Հայաստանում ու Ուկրաինայում: Պետք է ասեմ, որ իրավիճակը կարող է այլ կերպ զարգանալ: Մեզ մոտ չկան Փաշինյաններ ու Զելենսկիներ: Ինչ էլ որ տեղի է ունեցել Հայաստանում ու Ուկրաինայում, պետք է ասել, որ այդ մարդիկ՝ Փաշինյանն ու Զելենսկին, տաղանդավոր են: Ես նրանց հետ ծանոթ եմ: Նրանք տաղանդավոր են ու հայրենասեր: Նրանք հավատարիմ են իրենց երկրին»,-ասել է նա:

Ավելին՝ այստեղ

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից