Կորոնավիրուս Հասարակություն 

Հայկ Մարությանի քարտուղարուհին վարակվա՞ծ է. Պարզաբանում է մամուլի խոսնակը

analitik.am

 

Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի քարտուղարուհին վարակված է կորոնավիրուսով:

Analitik.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Հակոբ Կարապետյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ անձնական տեղեկատվություն չի կարող տրամադրել:

«Մենք գիտենք, որ քաղաքապետարանի համակարգում կան վարակվածներ, սակայն ավելի կոնկրետ ոչինչ չեմ կարող հայտնել»,- ասաց նա:

Կարապետյանը նաև նշեց, որ քաղաքապետարանի աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքերը նորություն չեն. «Մի քանի շաբաթ առաջ գրանցվել են վարակման դեպքեր»:

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի վարակման շատ քիչ դեպքեր կան:

Գոհար Ստեփանյան

 

Նույն շարքից