Կորոնավիրուս Հասարակություն 

Խմբասենյակներում եղել է գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը չի թույլատրվում ըստ հաստատված կանոնների

 

ՀՀ կրթության տեսչական մարմինը՝ համագործակցելով այլ տեսչական մարմինների և ոստիկանության հետ, շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մանկապարտեզներում:

Այսօր Տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում։

Ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից հաստատած կանոնների կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։

Թերություններեղել են երկու մանկապարտեզներում՝ խմբասենյակներում եղել է գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը չի թույլատրվում ըստ հաստատված կանոնների։

Տեսչական մարմնի աշխատակիցների միջամտությունից հետո դրանք անմիջապես վերացվել են։

Մշտադիտարկում իրականացված գրեթե բոլոր մանկապարտեզներում արձանագրվել է երեխաների հաճախելիության ընդհանուր թվի նվազում:

Բացառություն է կազմել միայն մեկ մանկապարտեզ, որտեղ նախորդ շաբաթվա համեմատ երեխաների թիվն աճել է մոտ երկու անգամ։

ՀՀ կրթության տեսչական մարմնի արձանագրությունները ներկայացվում են պարետատուն։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից