Կորոնավիրուս Տնտեսություն 

48 ժամով կասեցվել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:

Այսօր ՍԱՏՄ տեսուչները ստուգայց են կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի հանրային սննդի կազմակերպություններում:

Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որտեղ էլ կորոշվի այն պատժամիջոցը, որը պետք է կրի տնտեսվարողը թույլ տրված խախտման համար:

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է գրեթե երեք տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը:

Նրանք խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ ուղղված կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին:

Նշված սննդի օբյեկտներից երկուսի աշխատանքը դադարեցվել է 48 ժամով, քանի որ նրանց մոտ խախտումները կրկնվել են և դրանք հայտնաբերած ՍԱՏՄ տեսուչները համապատասխան արձանագրություններ են ներկայացրել պարետատուն. այդ օբյեկտներում հաճախորդներին առաջարկվել է նարգիլե, ինչն անթույլատրելի է կորոնովիրուսի դեմ պայքարի համատեքստում:

Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության ընթացքում ՍԱՏՄ ստույգայցերի ընթացքում տնտեսավարողներին տրվել են խորհրդատվություն, ցուցումներ, բաժանվել են իրազեկման թերթիկներ, ուղեցույցներ՝ թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ պահպանել խուսափելու համար կորոնավիրուսով վարակվելու ու հիվանդությունը տարածելու վտանգից:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից