Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ունենք ծանր վիճակում գտնվող 440 պացիենտ, ծայրահեղ ծանր՝ 55. Արսեն Թորոսյանը թվեր ներկայացրեց

 

Կրակի օրը քիչ թեստ է արվել, քանի որ ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել ամբողջական ծանրաբեռնվածությամբ: Բացի դրանից, դրանք պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունքներ լինեն: Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը հավելեց, որ լարված է մնում նաև հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը: Խոսքը հատկապես վերաբերում է  ռեանիմացիոն մահճակալներին. «Ունենք ծանր վիճակում գտնվող 440 պացիենտ, ծայրահեղ ծանր՝ 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին»:

Թորոսյանն իր հերթին հիշեցրեց պարտադիր կանոնների պահպանման կարևորության մասին՝ հայտարարելով, որ պետք է կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից