Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ես չեմ կիսում այն կարծիքը, որ շուտով մարդիկ մնալու են տանն ու առանց բուժօգնության մահանալու են. Արսեն Թորոսյան

 

Ամենօրյա աշխատանք է տարվում տարբեր բուժհաստատությունների հետ վերակենդանացման տեղերն ավելացնելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին ասաց, որ վերջին օրերին փոքր ավելացումներ եղել են. «Առաջիկայում երեք խոշոր ավելացում ենք ունենալու. «Աստղիկ» ԲԿ-ում 20 ռեանիմացիոն մահճակալ կավելանա, կավելանա ևս 25 ինտենսիվ թերապիայի մահճակալ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կավելանա մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ և 45-50 ռեանիմացիոն մահճակալ էլ կավելանա «Էրեբունի» ԲԿ-ում:

Ես չեմ կիսում այն կարծիքը, որ շուտով մարդիկ մնալու են տանն ու առանց բուժօգնության մահանալու են»,-ասաց նա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից