Հասարակություն Պատահարներ 

Թուրքիայում 20-ամյա երիտասարդ է սպանվել քրդական երաժշտություն լսելու համար

analitik.am

Մայիսի 31-ին Անկարայում 20-ամյա երիտասարդ է սպանվել ավտոմեքենայում քրդակա երաժշտություն միացնելու պատճառով։

Բարըշ Չաքանի ընտանիքի անդամները «Mezopotamya» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել են, որ Չաքանի սպանության պատճառը քրդական երաժշտություն լսելն է։

Մինչդեռ Անկարայի  նահանգապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ազանի ժամանակ (մուսուլմանական աղոթքի կանչ) Չաքանը ավտոմեքենայում բարձր երաժշտություն է միացրել և դեպքը տեղի է ունեցել վերջինիս նախազգուշացնելուց անմիջապես հետո։

Նշվում է, որ 3 հանցագործ դանակով հարվածել են երիտասարդի սրտին։  Դեպքի առնչությամբ Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել։ Հանցագործները ձերբակալել են։

Չաքանի հարազատներից մեկը լրատվամիջոցին պատմել է, որ մինչ այդ քրդական երաժշտություն լսելու պատճառով  իրենք նույնպես հարձակման են ենթարկվել։

Նույն շարքից