Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե

analitik.am

Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների, այդ թվում՝ Հայաստանի զբոսաշրջիկների համար: Ինչպես հայտնում է ekhokavkaz-ը, «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից։ Այդ մինիմալ ռիսկային երկրների հետ երկկողմանի համաձայնագրեր են պատրաստվում։ Ընթացակարգեր են մշակվում զբոսաշրջիկների անցնելու համար»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր, թե ինչ թեստ պետք է հանձնի զբոսաշրջիկը նախքան ժամանումը: Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները:

Նույն շարքից