Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանը 340 միլիոն դրամ է հատկացրել «Նոր Արաբկիր» զբոսայգու վերակառուցման համար

analitik.am

Երևանի քաղաքապետարանը 340 մլն դրամ է հատկացրել «Նոր Արաբկիր» զբոսայգու վերակառուցման համար։

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Այգու բարեկարգման աշխատանքների համար հայտարարված մրցույթին հրավիրվում են այն շինարարական կազմակերպությունները, որոնք պատրաստ կլինեն սահմանված ժամկետում իրականացնել այգու հիմնանորոգման աշխատանքները.

Հանգստի գոտիների ստեղծում

Այգու կահավորում՝ նստարաններով, աղբամաններով և այլ անհրաժեշտ միջոցներով,

Լուսավորության համակարգի ստեղծում,

Ճեմուղիների, աստիճանավանդակների և աստիճանահարթակների կառուցում,

Շատրվանների, ցայտաղբյուրների տեղադրում,

Սանհանգույցների կառուցում,

Ոռոգման ցանցի պոմպակայանի կառուցում ,

Նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։

Բարեխիղճ կառուցապատողները կարող են մրցույթին մասնակցության հայտերը ներկայացնել առցանց՝ yerevan.am հասցեով։ Ծածկագիր՝ ԵՔ-ԲՄԱՇՁԲ-20/98

Նույն շարքից