Հասարակություն Տեսանյութեր 

ԱՄՆ-ում ցուցարարներն ընթացքի ժամանակ գնացք են թալանել /Տեսանյութ/

analitik.am

 

Չիկագոյում ցուցարարներն ընթացքի ժամանակ թալանել են գնացքը: Տեղի ունեցածի կադրերը տեղադրվել է «KaySwiss Roll» YouTube ալիքում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ գնացքից դուրս հանում տեխնիկան և այլ ապրանքներ, իսկ մնացածները վազում են նրանց հետևից և հավաքում գողացված իրերը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անկարգություններն անվանել էր ներքին ահաբեկչություն: Նրա խոսքերով, անկարգությունների մասնակիցներն ու կազմակերպիչները պատժվելու են:

Բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են անկարգություններով, վանդալիզմով և ոստիկանների վրա հարձակումներով, անցկացվում են ԱՄՆ տասնյակ քաղաքներում: Պատճառը Մինեապոլիսում (Մինեսոտա) սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահն է, ով մահացել է կոպիտ ձերբակալության արդյունքում: Բախումների ընթացքում երկու ոստիկան ստացել են հրազենային վնասվածքներ, որոնցից մեկը մահացել է:

 

Նույն շարքից