Կորոնավիրուս Հասարակություն 

Ջենիֆեր Էնիսթոնը կվաճառի իր մերկ լուսանկարները՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

analitik.am

 

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի 1995 թվականին արված մերկ լուսանկարը վաճառքի է հանվելու բարեգործության համար: Այս մասին վերջինս հայտնել է Instagram-ի իր էջում:

Լուսանկարն արվել է լուսանկարիչ Մարկ Սելիգերի կողմից: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին, մասնավորապես՝ անվճար թեստավորում և առողջապահական ծառայություններ իրականացնելու համար:

Դերասանուհին նաև ասել է, որ Սելիգերի ևս 24 լուսանկար վաճառքի կհանվի և ողջ հասույթը պարտադիր կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին:

 

Նույն շարքից