Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Քվեարկություններից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորներին հորդորեց այսօր տրամադրվել երկար աշխատանքի. «Չի բացառվում, որ ժամը 6-ին մեր նիստն ավարտելուց հետո, եթե ուզենանք, քվեարկենք ու որոշում ընդունենք այսօր ևս մեկ նիստ անելու վերաբերյալ»:
Միրզոյանը նշեց, որ օրակարգը բավականին մեծ է, ամենայն հավանականությամբ չեն հասցնի սպառել այն մինչև հինգշաբթի:
Ազգային ժողովում այսօր բացառիկ բարձր տրամադրություն է, պարբերաբար լսվում է պատգամավորների ծիծաղի ձայնը: Թե ինչով է պայմանավորված բարձր տրամադրությունը, հայտնի չէ: