Միջազգային Քաղաքականություն 

Կադիրովը պահանջել է դադարեցնել անկարգություններն ԱՄՆ-ում

analitik.am

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է ԱՄՆ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունները: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով հանրապետության ղեկավարի Telegram ալիքին։

Նա նշել է, որ սարսափել է՝ տեսնելով, թե ինչպես են ԱՄՆ քաղաքացիների իրավունքները «չարամտորեն» խախտվում պետական ​​պաշտոնյաների կողմից․ «Ոստիկանները հենց փողոցում ինքնադատաստան են իրականացնում. Նրանք խեղդամահ են անում քաղաքացիներին, ծեծում ու վրաերթի են ենթարկում։ Ես պահանջում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները դադարեցնեն այս անօրինությունները»,-գրել է Կադիրովը:

Քաղաքական գործիչը պահանջել է դադարեցնել ԱՄՆ քաղաքացիների դեմ ուղղված անօրինական գործողությունները և կոչ արել պատժել ենթարկել բոլոր պատասխանատուներին: Նա դիմել է միջազգային կազմակերպություններին ՝ Միացյալ Նահանգներում ԱՄՆ իշխանությունների դեմ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:

 

Նույն շարքից