Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը սպառնացել է ծանր զինտեխնիկայով զինված զորքեր մտցնել ըմբոստացող քաղաքներ

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ծանր զինտեխնիկայով զինված զորքեր մտցնել ըմբոստացող քաղաքներ, եթե բողոքի ցույցերը չդադարեն: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Reuters-ին։

Նա խորհուրդ է տվել այն նահանգապետերին, որտեղ անցկացվում են ցույցերը՝ ծանր զինտեխնիկայով զինված զորք մտցնել: Նախագահի խոսքերով, ցուցարարներին պետք է դիմակայել այնքան ժամանակ մինչև իրավիճակը կայունանա:

«Եթե քաղաքը կամ նահանգը հրաժարվի իր բնակիչների կյանքը և ունեցվածքը պաշտպանելու համար անհրաժեշտ գործողություններից, ես ինքս այնտեղ կտեղակայեմ ԱՄՆ զինված ուժերը և արագ կլուծեմ խնդիրը՝ նրանց փոխարեն»,-շեշտել է նախագահը:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են անկարգություններով, վանդալիզմով և ոստիկանների վրա հարձակումներով, անցկացվում են ԱՄՆ տասնյակ քաղաքներում: Պատճառը Մինեապոլիսում (Մինեսոտա) սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահն է, ով մահացել է կոպիտ ձերբակալության արդյունքում:

 

Նույն շարքից