Հասարակություն 

Կրեմլի կայքում որևէ խոսք չկա Նիկոլ Փաշինյանին Մոսկվա հրավիրելու մասին

analitik.am

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այստեղ կարող եք ծանոթանալ հեռախոսազրույցի մասին ՌԴ նախագահի պաշտոնական կայքի տեղեկությանը: Իսկ այստեղ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի թարգմանությունն է՝ այդ հեռախոսազրույցի վերաբերյալ:

Ինչպես կարող եք նկատել, ՀՀ վարչապետի կայքում ավելի ծավալուն անդրադարձ է եղել հեռախոսազրույցին: Ինչ վերաբերում է Կրեմլի կայքին, ապա այստեղ զրույցին «երկուտողանոց» խոսք է եղել: Գրված չի նաև հրավերի մասին, որին անդրադարձ է եղել ՀՀ վարչապետի կայքում: Թե ինչպես է ՀՀ կառավարության կայքում տեղեկություններն ավելի մեծ և ծավալուն, դեռևս անհայտ է:

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ընտանիքով վարակվել են կորոնավիրուսով և մեկուսացված են, իսկ թե ինչպես է Փաշինյանը ցանկանում ներկա լինել Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք շքերթին՝ ևս անհայտ է:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից