Կորոնավիրուս Հասարակություն 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս գրվեց 101 ամյա կինը, ով վարակվել էր կորոնավիրուսով

analitik.am

1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը:

Մեկ շաբաթից ավել նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու: Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյան

Նույն շարքից