Հասարակություն 

Առցանց համակարգի միջոցով արդեն հայտագրվել է 4745 առաջին դասարանցի

analitik.am

 

ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում այս տարի առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։

Հունիսի 1-ից ժամը 9։00-ից կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։

Քանի որ այս տարի սահմանվել է առաջնահերթություն, հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվում են հետևյալ հայտատուները՝

1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,

1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

Այս պահի դրությամբ, արդեն հայտագրվել է 4745 առաջին դասարանցի։ Հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։

Հունիսի 11-ից, ժամը 9։00-ից սկսած` գրանցվելու հնարավորություն կունենան նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում, որ դեռևս չհայտագրված ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ստուգեն համապատասխան համակարգով՝ մուտք գործելով կայք։

Այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:

Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` համակարգը չի հայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։

Նույն շարքից