Կորոնավիրուս Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել

analitik.am

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19. նրա շփման շրջանակը պարզված է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Այս պահին մեկ հոգու վարակման մասին տվյալներ ունեմ, նա ղեկավար կազմից չէ։ Վարակված աշխատակցի շփման շրջանակն արդեն պարզված է և մեկուսացված»,- նշել է Կարապետյանը և հավելել, որ տվյալ աշխատակիցը Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմից չէ։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանին կից մի քանի կառույցում նույնպես կան վարակված անձինք։

 

Նույն շարքից