Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Տփոց կերանք, իրանց սարքինք վարչապետ, եկել հիմա էլ փակում ա. Լարված իրավիճակ՝ «Մեյմանդարի» շուկայում /ուղիղ/

analitik.am

Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան, գյուղացիներն ընդդիմանում են, իրավիճակը լարված է:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, իրենք են Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձրել, նույնիսկ ծեծ են կերել, իսկ նա այսօր ուզում է փակել շուկան:

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ շուկայում իր աշխատանքով երկու ուսանող է պահում, հիմա չգիտի, թե ինչ է անելու:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց տեղյակ չեն պահել շուկան փակելու մասին, եթե մի քանի օր առաջ ասեին, գոնե ապրանքը չեն բերի, չէր փչանա. «Էս երկիրը ոչ ինքն ա բերել, ոչ էլ հերն ա բերել»:

«Հերիք եղավ գյուղացուն ուտեք, թողեք ապրենք: Հիմա, որ ապրանքը փչացավ, փող տալո՞ւ են»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

Քաղաքացիները դեմ չեն շուկան ախտահանելուն՝ նշելով, որ դա կարող են անել մաս-մաս: Նրանք ոստիկաններին խնդրում են թույլ տալ իրենց ապրանքը վաճառել:

Նույն շարքից