«Մեյմանդարի» շուկայում լարված իրավիճակը շարունակվում է: Որոշում է կայացվել, որ կորոնավիրուսի պատճառով շուկան պետք է փակվի, գյուղացիներն ընդդիմանում են՝ նշելով, որ այնտեղ իրենց ապրանքը վաճառելն ապրուստի միակ միջոցն է: Նրանք դեմ չեն շուկայի ախտահանմանը:
«Գյուղացին, իրա երեխու, ծնողի հետ չոքեչոք կանաչի է քաղհան արել, բերել հասցրել այստեղ, այսօր ինչ-որ անձինք որոշում են կայացրել, որ պետք է շուկան փակել, նման բան չկա»,-ասաց մի քաղաքացի. «էս երկիրը մերն ա»:
Քաղաքացիները չեն հասկանում, թե ինչու շուկան չէին փակում մինչև Արարատի շուկայի բացվելը: Նրանք պնդում են, որ մեծ քանակի ապրանք են բերել շուկա, եթե չվաճառեն, փչանալու է. «Ո՞վ է տալու մեր փողը, չի փակվելու»:
Իրավիճակն այս պահին խիստ լարված է։