Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Պարետն արդեն որոշումը կայացրել է. «Մեյմանդարի» շուկայում կողմերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ

 

«Մեյմանդարի» շուկայում լարված իրավիճակը շարունակվում է: Իշխանության ներկայացուցիչները նշեցին, որ այսօր շուկան աշխատելու է, վաղը 24 ժամով փակվելու է, մյուս օրը կրկին կբացվի:

Գյուղացիների խոսքերով, եթե 24 ժամով շուկան փակվի, իրենց ապրանքը կփչանա, լուրջ վնասներ կկրեն:

Իշխանության ներկայացուցիչը նշեց, որ շուկան մշտական չի փակվելու, պարետի որոշմամբ փակվում է 24 ժամով. «Որոշումն արդեն կայացված է, հիմա վաճառեք ձեր ապրանքը, բայց այսօր այլևս նոր ապրանք մի բերեք: Շուկան 24 ժամով փակվելու է, այդ մեկ օրն այլ շուկայում կարող եք առևտուր կազմակերպել: Մասնավորապես «Ծիածանի» շուկայում անվճար տեղեր են հատկացնում»:

Կողմերը դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից