Հասարակություն 

Ո՛չ շտապօգնության ծառայությունը, ո՛չ էլ նախարարությունն օգնություն չեն ցուցաբերում․ 72-ամյա կնոջը, ում մոտ կորոնավիրուս են կասկածում, դատապարտում են տանը միայնակ մահվան

 

Analitik.am-ի տեղեկություններով, Երևանում բնակվող միայնակ տարեց կնոջը որևէ օգնություն չեն ցուցաբերում՝ ո՛չ շտապօգնության ծառայությունը, ո՛չ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Տեղամասային պոլիկլինիկայում, որտեղ ժամանակին գրանցված է եղել՝ նրան հետազոտելու համար որևէ բժիշկ չի ներկայացել։ Ավելին, ասել են, որ ինքը գնա իրենց մոտ:

Կինը 1948 թվականի ծնված է, ժամանակին ապրել է Արարատյան մասիվում։ Բնակարանը վաճառելուց հետո կինն այժմ վարձով այլ տեղ է բնակվում։ Այս պահին նա խնամող չունի, զավակներն արտերկրում են և չեն կարող վերադառնալ, քանի որ սահմանները փակ են: Կինն արդեն մեկ շաբաթ է բարձր ջերմություն ունի և հարևան-ազգականները զգուշանում են՝ գուցե նա վարակված է կորոնավիրուսով:

Նրա տանը սննդամթերք կա, սակայն օգնող և պատրաստող չունի, ում դիմել է՝ չեն եկել, վախեցել են վարակվելուց, իսկ պատասխանատու սոցապ նախարարությունը ձեռքները լվացել են՝ ասելով, որ տարեց միայնակների սոցծառայությունը կորոնավիրուսով պայմանավորված կասեցված է:

Կնոջը պետք է թեստավորել կամ անցկացնել թոքերի զննում։ Բացի այդ, նրան պետք է սոցիալական աջակցություն, որը նույնպես չի տրամադրվում:

Եթե քաղաքացին տարեց է, օգնող, խնամող չունի, անգամ տանը սնունդ ունենալու պարագայում, ֆիզիկապես թույլ, անկարող լինելով չի կարող օգտվել ոչ առողջապահական, ոչ էլ սոցիալական համակարգերից, ապա մնում է տանը միայնակ մեռնե՞լ։

ՀԳ․ Երկու օր լրագրողները փորձում էին օգնել կնոջը, սակայն անօգուտ։ Նյութը պատրաստելիս հայտնի դարձավ, որ կնոջ հարազատներից մեկն այս պահին նրան տեղափոխում է պոլիկլինիկա:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից