Բարի օր Քաղաքականություն 

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իր զորակցությունն է հայտնում ԱՄՆ կառավարությանը

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել՝ իր զորակցությունը հայտնելով ԱՄՆ կառավարությանը.

«Վերջին օրերի ընթացքում ականատես ենք լինում ԱՄՆ տարբեր նահանգներում իրականացվող զանգվածային անկարգություններին, որոնք ուղեկցվում են համատարած վանդալիզմով, թալանով, արյունալի բախումներով ու անմեղ զոհերով։

Այս ամենը լուրջ մտահոգություններ է առաջացնում, քանի որ ակնհայտ է՝ խաղաղ ցույցերի անվան տակ տեղի ունեցող իրադարձություններն ուղղորդված են և նպատակ են հետապնդում ապակայունացնելու իրավիճակն ամերիկյան պետությունում:

Ջորջ Սորոսի ձեռագիրը նույնն է ամենուրեք։ Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում, Սորոսն իր գործակալական ցանցի միջոցով հետևողականորեն իրականացնում է հակապետական գործունեություն, որում մշտապես աչքի է ընկնում հատկապես այս օրերին քաոս և արյունալի բախումներ հրահրող «Black lives matter» շարժումը։

Այն, որ այս շարժումն ուղղակի և անուղղակի ուղղորդվում է օլիգարխ Սորոսի հիմնադրամի և նրա շահառուների կողմից, այլևս գաղտնիք չէ որևէ մեկի համար։ Վերջին օրերի իրադարձությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ այս շարժումը հեռու է ռասիզմի դեմ պայքարից այնքան, որքան Ջորջ Սորոսի գործունեությունը՝ ժողովրդավարությունից։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իր զորակցությունն է հայտնում ԱՄՆ կառավարությանը՝ օլիգարխ Ջորջ Սորոսի վարձու ցուցարարների և խուլիգանախմբերի դեմ պայքարում։
Լիահույս ենք, որ ամերիկյան պետությունը կկարողանա կոշտ կերպով կանխել արյունալի իրադարձությունների հետագա զարգացումները, թույլ չտալ սորոսականներին էլ ավելի ապակայունացնել երկրում իրավիճակը և հնարավորինս շուտ երկիրը վերադարձնել բնականոն ռիթմի»,-ասված է հայտարարության մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից