Հասարակություն 

Մահացել է Էդուարդ Մաթևոսյանը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ վախճանվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է

«ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐ ԷԴՈՒԱՐԴ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Մեծ ցավով հայտնում ենք, որ վախճանվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոօպերատոր ԷԴՈՒԱՐԴ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ:

Էդուրադ Մաթևոսյանը կինոգործիչների այն սերնդից է, որն իր ստեղծագործական կյանքի ընթացքը կապեց մասնավորապես վավերագրական կինոյի հետ՝ անցնելով երկար ու բեղմնավոր ճանապարհ:

Նրա օպերատորական կենսագրության ձեռքբերումներն են ֆիլմեր, որոնք տարեգրային նշանակություն ունեն՝ «60-ականների որդիները», «Համո Բեկ-Նազարյան», «Էջմիածին», «Հայի աչքեր», «Երգում են աշխարհի հայերը» և այլն:

Էդուարդ Մաթևոսյանը հայկական կինոյի հնաբնակներից էր, վայելում էր ընկերների, գործընկերների սերն ու հարգանքը և նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անունից ցավակցում ենք Էդուրադ Մաթևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու մերձավորներին:

Նա իր գործով ու անունով մնալու է հայ կինոյի պատմության մեջ»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից