Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը մեծ բեռ է երկրի համար. Քըլըչդարօղլու

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին կոշտ քննադել է Էրդողանի իշխանությանը։

Քըլըչդարօղլուն, որը Էրդողանին քննադատելու ժամանակ կոպիտ արտահայտություններ օգտագործելու համար Էրդողանի կողմից իր դեմ բացած դատավարությունների արդյունքում արդեն տասնյակ հազարավոր դոլարների փոխհատուցում է վճարել նրան, այս անգամ Թուրքիայի նախագահին «բեռ» է անվանել։

Ըստ ընդդիմադիր կուսակցապետի՝ երկրի դեմոկրատիային վնաս է տալիս այն, որ Էրդողանի իշխանությունը, տեսնելով, որ ինքը գնացող է, չգնալու ճանապարհներ է փնտրում օրենքից ու ժողովրդավարությունից դուրս։

«Էրդողանը ժողովրդավարության, տնտեսության, քաղաքական բարոյականության, վատնումի տեսանկյունից մեր երկրի համար մեծ բեռ է։ Նա (Էրդողանը-խմբ․) տեսնում է դա և իր տեղում մնալու միջոցների փնտրտուքի մեջ է։ Սակայն այդ փնտրտուքները նրա համար ցանկալի արդյունք չեն տալու։ Ժողովուրդը սկսել է ավելի լավ ճանաչել Էրդողանին»,- ասել է Քըլըչդարօղլուն։

ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից