Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայում ռուսական դեսպանատունը հրապարակել է սովետական պատվիրակության պատմական այցի մասին նյութեր

 

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Ռուսաստանի դեսպանատունը ռուս-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ հոբելյանի կապակցությամբ ներկայացրել է 1933թ. ԽՍՀՄ Ռազմածովային գործերի ժողկոմ, Պաշտպանության ժողովրդական կոմիսար Կլիմենտ Վորոշիլովի գլխավորած պատվիրակության Թուրքիա կատարած այցի վերաբերյալ այն ժամանակվա մամուլում տեղ գտած հրապարակումները։

Թուրքիայի Հանրապետության առաջին վարչապետ Իսմեթ Ինոնյուն 1932թ. այցելել էր ԽՍՀՄ, որին ի պատասխան՝ սովետական պատվիրակությունը 1933թ. այցելել է Թուրքիա։

Հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 9-ը տեղի ունեցած այցի ընթացքում սովետական պատվիրակությունը մասնակցել էր նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 10 ամյակին նվիրված տոնական արարողությանը։

Կլիմենտ Վորոշիլովը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և վարչապետ Իսմեթ Ինոնյուի հետ միասին ընդունել է ռազմական շքերթը։

Դա աննախադեպ իրադարձություն էր համարվում սովետա-թուրքական հարաբերությունների պատմության մեջ։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից